ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Սակայն Իրանը հայտարարել է, որ անօդաչու ոչ մի թռչող սարք չեն կորցրել:
Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ օտարերկրյա տանկեր է կալանել:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Իրանը ամերիկյան անօդաչու խոցեց: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ավիահարված հասցնել, ավելի ուշ, սակայն, փոխեց որոշումը: