Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը: Այս մասին հաղորդում է Mehr-ը։
Իր հայտարարությունում ԻՀՊԿ-ն հաստատել է, որ Սուլեյմանին զոհվել է ավիահարվածի հետևանքով Բաղդադի միջազգային օդանավակայանում, ուրբաթ առավոտյան։ Հարվածից զոհվել են նաև Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը և էլի մի քանի մարդ։
Պենտագոնը մինչ այդ հայտարարել էր, որ գեներալ Սուլեյմանին սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։