fbpx
Աշխարհ

Թրամփի մանկության տունը հանվել է վաճառքի

Նյու Յորքում գտնվող առաձնատներից մեկը, որտեղ կյանքի առաջին 4 տարիներն անցկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանվել է վաճառքի: Տունը գնահատվում է 2,9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Առանձնատան հետ վաճառվում է նաև Թրամփի՝ «Արվեստը գործարքի մեջ է» գիրքը, People ամսագրի շապիկի նկարներ և այլ իրեր:

Նշվում է, որ տունը կառուցվել է 1940-ական թվականներին՝ ԱՄՆ ներկայիս նախագահի հոր գլխավորությամբ: Առանձնատունն ունի 5 սենյակ:

2017 թվականին էլ առաձնատունը վարձակալության էր հանվել մեկ գիշերը 725 ԱՄՆ դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ