fbpx
Աշխարհ

Թրամփին վրդովվեցրել է ֆեյսբուքյան և թվիթերյան գրաքննությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովմունք է հայտնել՝ կապված սոցցանցերում գրաքննության հետ։ Նրա խոսքով՝ խոսքի ազատության հետ կապված խնդիր է նկատելի, ինչը չի կարելի թույլ տալ Միացյալ Նահանգներում։

«Ես շարունակում եմ հետևել ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ գրաքննությանը սոցցանցերի հարթակում։ Այստեղ՝ ԱՄՆ-ում, մենք ունենք այն, ինչ անվանում են խոսքի ազատություն»,-թվիթերյան իր էջում գրել է Թրամփը։

Մեղադրանքների համար պատճառ են դարձել դեպքերը, երբ «պահպանողական մտածողներ» Ջեյմս Վուդսն ու Փոլ Ուոթսոնն արգելափակվել են Twitter-ում և Facebook-ում։

ԱՄՆ-ի առաջնորդը Facebook-ի ղեկավարությանը մեղադրել է «սարսափելի վերաբերմունքի մեջ»՝ իրեն սատարող Diamond և Silk վիդեոբլոգերների հետ կապված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ