Արտաշատի «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում մայիսի 4-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Վերջինս իր ելույթի ընթացքում նշեց, որ «Խոր Վիրապ» վանական համալիրից ոչ հեռու նախատեսվում է մեկ հեկտարի վրա կառուցել գյուղատնտեսական զբոսաշրջային տուրիզմի զարգացման կենտրոն։
Նա հավելեց, որ մարզում իրականացվելու է նաև հնագիտական տուրիզմի զարգացմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, ճանապարհ դեպի Արտաշատ մայրաքաղաքի մասունքները, որը գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրից ոչ հեռու։
