ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ներքին անվտագնության նախարարությանն է փոխանցել 100 հազար դոլար՝ աշխատավարձի մեկ քառորդը: Դա աշխատավարձ է, որը նա ստացել է պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ նախագահի Twitter-ի էջից։ Այս հրապարակումը նա արել է մարտի 18-ին։
«Քանի որ մամուլը գրել դրա մասին և ես դրակարիքը չունեմ էլ, նշեմ՝ ես իմ՝ նախագահի մեկ տարվա աշխատավարձը, որը 400.000 ԱՄՆ դոլար է, նվիրաբերում եմ որևէ գերատեսչության։ Այս մեկը տալիս եմ Ներքին անվտանգության նախարարությանը»,- գրել է նա՝ գրառմանը կցելով 100 հազար դոլար գումարի վճարագրի լուսանակարը:
Նշենք, որ ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից, որը տարեկան 400 հազար դոլար է: Սակայն, ըստ օրենքի՝ այն անհրաժեշտ է վճարել, և նախագահը հայտարարել է, որ մտադիր է այն տրամադրել զանազան բարեգործական նպատակների։