Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարություններից, ըստ որոնց՝ Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի բնակեցման քաղաքականությունը միջազգային իրավունքի խախտում է։
«Կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին և ասել նրան, որ ուղղել է պատմական սխալը, և ինչ-որ մեկը պետք է ասեր պարզ ճշմարտությունը, և նա այնպես արեց, ինչպես Գոլանի ճանաչման և դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ժամանակ»,- ասվում է կառավարության ղեկավարի Թվիթերի հաղորդագրությունում։
Հրեական բնակավայրերը Հորդանան գետի Արևմտյան ափին, որոնք Իսրայելում անվանում են Հրեաստան և Սամարիա, հայտնվել են 1967 թվականին Վեցօրյա պատերազմում Իսրայելի հաղթանակից հետո։ Այժմ Արևմտյան ափին գոյություն ունի մոտ 120 խոշոր և փոքր բնակավայր, որտեղ ապրում են հարյուր հազարավոր իսրայելցիներ։ Բնակավայրերը չեն համարվում Իսրայելի մաս ոչ միջազգային, ոչ անգամ ներքին օրենսդրությամբ, ի տարբերություն Արևելյան Երուսաղեմի կամ Գոլանի բարձունքների։ ՄԱԿ-ը այդ տարածքները համարում է զավթված, Իսրայելում ավելի հաճախ են հնչում կարծիքներ այն մասին, որ պետությունը պետք է իր ինքնիշխանությունը տարածի այս հողերի վրա։