fbpx
Աշխարհ

Թրամփը բացատրել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄՆ-Հարավային Կորեա ամենամյա համատեղ զորավարժությունների չեղարկումը։

«Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկման ցանկության պատճառն ԱՄՆ-ի համար հարյուր միլիոնավոր դոլարների տնտեսումն է, որոնք մեզ չեն հատուցվում։ Դա իմ դիրքորոշումն է եղել նախագահ դառնալուց շատ ժամանակ առաջ։ Բացի այդ, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում լարվածության նվազեցումը հիմա լավ է»,- նշել է Սպիտակ տան առաջնորդը։

Ավելի վաղ ԱՄՆ-իև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները հայտարարել էին, որ զորավարժությունների չեղարկման մասին որոշումը ցույց է տալիս Վաշինգտոնի և Սեուլի ձգտումը՝ դիվանագիտական ջանքերով աջակցելու Կորեական թերակղզու միջուկազերծմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ