ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի առաջարկին Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման առնչությամբ։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախագահի վարչակազմում իր աղբյուրին:
Նրա տվյալներով՝ լրացուցիչ զորքերում ներառված են Patriot հրթիռային համալիրները, հետախուզական ինքնաթիռն ու «իրանյան սպառնալիքները զսպելու համար» անհրաժեշտ ուժերը: Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1.500 զինծառայողների:
Հինգշաբթի Սպիտակ տանը ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ անհրաժեշտություն չի տեսնում ամրապնդելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերը Իրանի հետ տարաձայնությունների հետևանքով: Ընդ որում՝ նա պատրաստակամություն է հայտնել ավելացնել զինծառայողների թիվը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
