fbpx
Աշխարհ

Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանգիր է ստորագրել, որը նպատակ ունի հասնելու այն բանին, որ Թուրքիան դադարեցնի հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում և համաձայնի կրակի անհապաղ դադարեցմանը: Հրամանագիրը ֆինանսների նախարարությանը և Պետդեպին իրավունք է տալիս պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ֆիզիկական անձանց ու կառույցների դեմ, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների համար կամ խախտում են խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում»,-ասել է Պոմպեոն հայտարարության մեջ:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ