fbpx
Աշխարհ

Թրամփը հրամայել է փեսային հասանելիություն տրամադրել ԱՄՆ-ի գաղտնիքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը նման որոշում էր ընդունել անցած տարվա մայիսին՝ անտեսելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների մտավախությունները։ Այդ մասին ծառայողական արձանագրություններից մեկում գրել է նաև Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ֆրենսիս Քելլին։

Նշվում է, որ Քուշներին չի տրամադրվել գաղտնի տեղեկություններին բարձրագույն մակարդակի հասանելիություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ