fbpx
Աշխարհ

Թրամփը Կոնգրեսին ներկայացրել է օտարերկրյա գործողություններին հակազդելու ռազմավարությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին է ներկայացրել իր վարչակազմի ռազմավարությունը, որը վերաբերում է օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին հակազդելուն: ԱՄՆ-ի ղեկավարի համապատասխան նամակը տարածել է Սպիտակ տունը:

«Սույնով ուղարկում եմ օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին հակազդելու ռազմավարությունը»,-ասված է ուղերձում:

ԱՄՆ-ի 2019 ֆինանսական տարվա (երկրում ավարտվել է սեպտեմբերի վերջին) պաշտպանական բյուջեն նախագահին պարտավորեցնում էր համապատասխան փաստաթուղթ ներկայացնել օրենսդիրներին:

Սպիտակ տունը չի հրապարակում այդ ռազմավարությունը, ինչպես և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պահանջում են Կոնգրեսի անդամները: Մինչդեռ օրենսդիրները կարող են ընդունել համապատասխան որոշում և հրապարակել ռազմավարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ