ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում դեսպանի պաշտոնին է առաջադրել դիվանագետ Մայքլ Սաթերֆիլդին, հայտնել է Սպիտակ տունը:
Սաթերֆիլդի թեկնածությունն ուղարկվել է Սենատ, որը կքննարկի այն, այնուհետև կհաստատի կամ կմերժի:
Ներկայումս ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պահպանվում են տարաձայնությունները՝ Սիրիայի և մի շարք այլ առանցքային հարցերում: