Թրամփը պատրաստ է միջնորդ լինել Հնդկաստանի և Պակիստանի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Քաշմիրի հարցով Պակիստանի և Հնդկաստանի միջև հակասությունների կարգավորման գործում։ Այս մասին հաղորդում է India Today-ը:

Հնդկաստան կատարած ուղևորության երկրորդ օրը Նյու Դելիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Քաշմիրի վերաբերյալ Պակիստանի և Հնդկաստանի միջև հակասությունների մասին հարցին, Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ պատրաստ է Հնդկաստանի և Պակիստանի միջև բանակցություններում հանդես գալ միջնորդի դերում:

«Եթե որպես միջնորդ կարողանամ որևէ բան փոխել, ես դա կանեմ: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, քանի որ իմ հարաբերությունները երկու ջենթլմենների հետ շատ ջերմ են»,-ասել է Թրամփը:

Հակամարտությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսվել է վերջիններիս անկախանալուց հետո 1947 թվականին։ Հակամարտության գլխավոր պատճառը Քաշմիր նահանգն էր, որն անցել էր Հնդկաստանի կազմի մեջ, չնայած նրան, որ այստեղի բնակչությունը մեծամասամբ մահմեդական էր։

Ամենաթարմ