ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Գվատեմալային տուրքերով կամ այլ կոշտ միջոցներով, եթե երկիրը հրաժարվի ստորագրել միգրացիայի մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Գվատեմալան մեզ տվել էր իր խոսքը, մենք պետք է ստորագրեինք համաձայնագիրը, իսկ հետո նրանք անսպասելիորեն նահանջեցին»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Նշենք, որ Գվատեմալան Կենտրոնական Ամերիկայի համեմատաբար փոքր երկիր է 17 միլիոն բնակչությամբ, մտնում է ԱՄՆ-ի ապօրինի միգրանտների տասը խոշորագույն մատակարարների թվում: Միացյալ Նահանգներում ապրում է Գվատեմալայից գաղթած ավելի քան մեկ միլիոն մարդ: