fbpx
Մարզեր

Շահումյանում մեկնարկել են փողոցի և հարակից տարածքների ասֆալտապատման աշխատանքները

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Շահումյան համայնքում մեկնարկել են Գագիկ Սարգսյան փողոցի և հարակից տարածքների ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը 21 միլիոն ՀՀ դրամ է, որից 8 միլիոն 450 ՀՀ հազարը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից, 12 միլիոն 550 հազարը ՀՀ դրամը՝ համայնքի կողմից:

Փողոցն ու հարակից տարածքները նախատեսվում են շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:

ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից 59-ն արդեն հաստատվել են: Միջգերատեսչական հաջորդ նիստերին քննարկման կդրվեն ծրագրային մյուս հայտերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ