Թրամփը որոշել է 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել պետբյուջեից լրացուցիչ 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այդ մասին նա գրել է թվիթերյան էջում, տեղեկացնում է ТАСС-ը:

«Իմ նախագահության օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք դեպի Լուսին, հետո կգնանք դեպի Մարս: Ես բյուջեում ճշգրտումներ եմ անում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար տրամադրենք տիեզերք վերադառնալու համար»- գրել է Թրամփը:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի գրառումը՝ ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը շնորհակալություն է հայտնել նախագահին և նշել է, որ այդ քայլը ՆԱՍԱ-ի համար շատ անհրաժեշտ օգնություն է՝ առաջ շարժվելու և ևս մեկ տղամարդու և առաջին կին տիեզերագնացին Լուսին ուղարկելու համար:

Ավելի վաղ, ԱՄՆ վարչակազմը որոշում էր կայացրել նախապատրաստվել դեպի Լուսնի ավտոմատ սարքավորումների և տիեզերանավերի թռիչքներին, և այդ ծրագիրը օգտագործել որպես կարևոր քայլ՝ հեռու տիեզերք, առաջին հերթին՝ դեպի Մարս ուղևորությունների կազմակերպման համար: Ամերիկացի փորձագետները ակնկալում են, որ տիեզերագնացները Մարս կմեկնեն 2030-ականների կեսին:

Ամենաթարմ