fbpx
Տնտեսություն

Խոշոր հարկատուների դրության փոփոխության վերաբերյալ պաշտոնական վիճակագրություններ

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1%-ով։

Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների տվյալները, 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 17.8 մլրդ դրամի հարկեր։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 4.2 մլրդ դրամով կամ 30.1%-ով։

Երկրորդ հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 15.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 2.5 մլրդ դրամով կամ 19.4%-ով։

Առաջատարների եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, որի հարկերի ծավալը կազմել է 5.4 մլրդ դրամ, ինչը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ 1.4 մլրդ դրամով կամ 36%-ով աճի գրանցում է։ Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» ներառված են հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում։ Նրանց կազմում է նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Մասիս տոբակո» ՍՊԸ-ն։

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ