fbpx
Աշխարհ

Թրյուդոն պնդում է, որ ուկրաինական ինքնաթիռին հարվածել է իրանական հրթիռը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վստահ հայտնել է, որ կան ապացույցներ, թե իրանական հրթիռն է հարվածել ուկրաինական օդանավին, և որ հարվածը կարող է ոչ կանխամտածված լինել։ Այս մասին հաղորդում է AP-ն։

Թրյուդոյի խոսքով՝ Կանադայի և դաշնակիցների հետախուզությունը հաստատում է դա։

«Վերջին ժամերին մեզ փոխանցել են կարևոր տեղեկություն, որը կապված է միջադեպի հետ։ Հետախուզական տվյալներ ունենք մի քանի աղբյուրներից, որոնք վկայում են, որ ինքնաթիռին հարվածել է իրանական «երկիր-օդ» հրթիռը»,-նշել է Թրյուդոն։

Նա ընդգծել է, որ ըստ ստացված տեղեկության՝ ինքնաթիռին դիտավորյալ չեն հարվածել։

Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել էին, որ «շատ հավանական է»՝ իրանական զենիթային հրթիռը հարվածել է ինքնաթիռին։ Նրանք ենթադրել են, որ դա, ամենայն հավանականությամբ, պատահականություն է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ