Գովազդ

Թրամփի և Մամդանիի հանդիպումը Սպիտակ տանը․ կկարողանա՞ Նյու Յորքի նոր քաղաքապետը ստանալ դաշնային աջակցություն

Ամենադիտվածներ

mamdani trump

2025 թվականի նոյեմբերի 21-ին Նյու Յորքի նոր ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեցին Սպիտակ տանը՝ երկարատև հրապարակային հակամարտությունից հետո։ Չնայած նախընտրական հակադրություններին և փոխադարձ մեղադրանքներին, հանդիպման ընթացքում կողմերը հանդես եկան առավել կառուցողական հայտարարություններով։ Թրամփն ընդգծեց՝ «քան լավ աշխատի Մամդանին, այնքան ես ավելի ուրախ կլինեմ», իսկ Մամդանին կարևորեց քաղաքի հասանելիության և բնակիչների բարեկեցության հարցերը։

Հանդիպման առանցքում Նյու Յորքի բնակչության համար կենսական նշանակություն ունեցող թեմաներն էին՝ բնակարանների, սննդի և կոմունալ ծառայությունների գները։ Մամդանին իր ելույթում նշել է, որ պատրաստ է համագործակցել նախագահ Թրամփի հետ՝ ապահովելու քաղաքի հասանելիությունը։ Քաղաքապետի նոր ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է շուրջ 10 միլիարդ դոլարի դաշնային աջակցություն, ինչպես նաև անվտանգության թույլտվություններ։ Սպիտակ տան դիրքորոշումը կարող է արագացնել կամ դանդաղեցնել այդ գործընթացները։

Չնայած հանդիպմանը նախորդած քաղաքական լարվածությանը՝ կողմերը փորձեցին ցույց տալ համագործակցության պատրաստակամություն։ Հանդիպման արդյունքները դեռևս հստակ չեն, սակայն այն կարող է ազդել Նյու Յորքի ֆինանսական ու սոցիալական քաղաքականության ապագայի վրա։

Գովազդ

Ամենաթարմ