Թրամփն ու Կիմ Չեն Ընը ավարտեցին ընդլայնված կազմով բանակցությունները

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 28-ին Հանոյում ավարտել են բանակցություններն ընդլայնված կազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Գագաթնաժողովի հիմնական բանակցային մասը տևել Է ավելի քան երկու ժամ, երկու պետությունների ղեկավարները ներկայում մասնակցում են աշխատանքային ճաշկերույթին, որն ընթանում Է La Club Bar ռեստորանի սրահում:

Երկու երկրների ղեկավարներից բացի, աշխատանքային ճաշկերույթին յուրաքանչյուր կողմից մասնակցում Է հինգական մարդ:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, փետրվարի 28-ին Հանոյի Sofitel Legend Metropole հնագույն հյուրանոցում սկսվել Է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի երկրորդ օրը:

Ամենաթարմ