ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը, չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի եւ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ABC-ին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին:
Ի պատասխան այս հարցում Թրամփի կուրսի հնարավոր փոփոխության մասին հարցին՝ Մալվանին բացասաբար է պատասխանել: «Ոչ, կարծում եմ՝ նախագահն ի սկզբանե մարդկանց ասել էր, որ չի ցանկանում, որպեսզի մենք ընդմիշտ Սիրիայում մնանք: Դուք տեսնում եք երկու տարվա աշխատանքի վերջնական արդյունքը»,- հայտարարել է Մալվանին:
Դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից զորքերի դուրսբերումը, բայց ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում կոալիցիայի գոյության դադարեցում: