Թրամփը Հանոյ կժամանի փետրվարի 26-ի երեկոյան․ Reuters

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 26-ի երեկոյան կժամանի Վիետնամի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովին, որը նշանակված Է փետրվարի 27-28-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վիետնամի ԱԳ նախարարության հայտարարությունը:

Սպասվում Է, որ փետրվարի 27-ին առավոտյան Թրամփը հանդիպում կանցկացնի Վիետնամի նախագահ և Թրամփը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովին մասնակցելու համար Հանոյ կժամանի փետրվարի 26-ի երեկոյան երկրի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հետ:

Պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը տեղի Է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: Դրա արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը ստորագրել են համատեղ փաստաթուղթ, որում Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություններ Է ստանձնել Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաթարմ