Աշխարհ

Թրամփը մտադիր է ավարտել «շաթդաունը»

Պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է՝ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։

Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մոտ 1 ամիս է՝ կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված է։ Պատճառը պատի շինարարության շուրջ տարաձայնությունների պատճառով բյուջեի չհաստատումն է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ