Ի՞ նչ է մեզ տալու թշնամու անիմաստ քայլերի լուսաբանումը. Մեհրիբանի և Ալիևի այցը Շուշի

Ամենադիտվածներ

Ի՞ նչ է մեզ տալու թշնամու անիմաստ քայլերի լուսաբանումը. Մեհրիբանի և Ալիևի այցը Շուշի

Պատերազմը պաշտոնապես ավարտվել է, սակայն տեղեկատվական դաշտում և մեր սրտերում պատերազմը դեռևս շարունակվում է: Հաճախ է առաջանում հարցը, թե ինչու՞  այսպես եղավ: Անընդհատ մտածում ենք մեղավորների մասին կամ հուսալքված կարծում, որ ամեն ինչ այլևս ավարտված է:

Չնայած այն հանգամանքին, որ սահմանին այժմ հարաբերական անդորր է, միևնույնն է մեզ հանգիստ չի տալիս կորցրածի ցավը, սահմանազատման խնդիրը, թշնամու վարքագիծը մեր գերիների և պատմամշակութային կոթողների հանդեպ:

Թվում է՝ այս ցավը պիտի օգնի, որ մենք մտածենք կորցրածը ետ բերելու ու ոտքի կանգնելու մասին, սակայն ամեն վայրկյան մենք ավելի ենք ծռում մեր ողնաշարը, և մեր ժամանակը ու ռեսուրսները տրամադրում ենք միայն ողբին:

Միգուցե ամեն ինչ ավելի լավ ավարտ ունենար, ու մենք մեր ողնաշարը այսքան չծռեինք, եթե չունենայինք ներքին թշնամի, եթե չլինեին մարդիկ, ովքեր պետական շահից վեր չէին դասի իրենց անձնական շահը և խաղեր չէին խաղա մարդկանց հոգեվիճակի վրա:

Այժմ Շուշին ու Արցախի տարածքների մեծ մասը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և ավելի քան նորմալ է, որ Ալիևը և իր կինը կայցելեն Շուշի և մնացած տարածքներ: Հավատացեք, եթե մենք գրավեինք Բաքուն, ապա մենք էլ կայցելեինք այնտեղ, ուղղակի ի տարբերություն թշնամու, մենք ցինիկ վարքագիծ չէինք դրսևորի: Իսկ Ալիևը և Մեհրիբանը, այս քայլերով մտադրված են՝ ավելի հուսալքել մեզ ու դա իրենց մոտ ստացվում է, քանի որ մեր լրատվամիջոցները, թողնելով ավելի լուրջ խնդիրներ, լուսաբանում են Մեհրիբանի և Ալիևի այցը:

Ցավալի է այս փաստը, քանի որ մեծ լսարան ունեցող կայքերը ու դրանց խմբագիրները, ովքեր գիտեն՝ ինչ է տեղեկատվական պատերազմը և որն է դրա նպատակը, իրենց իմացության հետ մեկտեղ, օգտվում են վիճակից, և, իրենց քաղաքական դիրքորոշումների կամ անձնական շահերի համար խաղում են մարդկանց զգացմունքների հետ, կոտրում և հուսալքում են հասարակությանը:

Քանի որ մեր հասարակությունը բավարար մակարդակով մեդիագրագետ չէ, հորդորում եմ յուրաքանչյուր լուր կարդալուց մտածել՝ թե ինչու է այն գրվել և ինչ նպատակներ է հետապնդում, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է թշնամական լրատվությանը:

Մենք ամեն կերպ պետք է ապացուցենք թշնամուն, որ իրենց անմարդկային քայլերը նշանակություն չունեն մեզ համար, որ իրենք ընդհանրապես չեն էլ հաղթել, և որ կյանքը առջևում է. ժամանակը ցույց կտա, թե ով է հաղթում:

Իսկ հաղթելու համար պետք է ուղղենք մեր ողնաշարը, հարկ եղած դեպքում զսպենք այն լրատվամիջոցներին, ովքեր խուճապ են տարածում, չհետևենք նրանց, գնահատենք որակյալը և առողջ դատենք:

Լիլիթ Խլղաթյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();