«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի «Քյոլնի» հետ ոչ-ոքին (1:1)։
«Կարծում եմ, որ մենք արժանի ենք այս միավորին: Մենք փոխարինումներ կատարեցինք երկրորդ խաղակեսում և լավ խաղացինք դրանցից հետո: Վերջին րոպեներին խփած գոլը մեր օգտին էր, թեև տարվա առաջին երկու խաղերում երկու միավոր կորցնելն անընդունելի է։ Երկրորդ խաղակեսում ավելի բարձր նշաձող սահմանեցինք. այդպես պետք է խաղանք ամբողջ 90 րոպեում: Եթե մենք դա անենք, ապա ես վստահ կլինեմ շաբաթ կայանալիք «Այնտրախտի» հետ խաղում մեր հաջողությանը»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bild-ը։
«Բավարիան» 2-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց, սակայն 36 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Քյոլնը» 21 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
