fbpx
Կառավարություն

ՏՏ ոլորտը դարձնելու ենք Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ․ Փաշինյան

«Այս պահին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի մի քանի ներդրումային նախագիծ կա, և մենք մտադիր ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ», – այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հարցերից մեկին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ թվային օրակարգը կարևոր դեր ունի նաև ԵԱՏՄ շրջանակներում, և դրա մասին խոսք եղավ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ Փաշինյանի հանդիպմանը, որի ժամանակ էլ Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը։

Փաշինյանը հայտնեց, որ թվային ոլորտի լուծումներից պետք է լինի, օրինակ, ապրանքների թվային ուղեկցումը, ինչի ուղղությամբ ԵՏ հանձնաժողովն աշխատում է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ