fbpx
Հասարակություն

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար

armtimes.com- փոխանցմամբ Թուրքական հայտնի Haberturk պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, հայտնել էր, որ Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարների ամեն տարի Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Այս լուրը տեղ էր գտել նաև ադրբեջանական haqqin.az կայքում, ինչից հետո գիշերը կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը, և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:

«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը: Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելը քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ