fbpx
Իրավական

Ծառուկյանի տղայի հարսանիքի հրավառության առթիվ տուգանք է սահմանվել

ՀՀ ոստիկանությունը՝ ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացված հրավառության վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Այս մասին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նշվում է, որ հրավառությամբ խախտվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում), որի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ հրավառությունը կազմակերպողի նկատմամբ։

Նշվում է նաև, որ իրականացվում է վարչական վարույթ։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է Գագիկ Ծառուկյանի տղայի հարսանեկան արարողությունը։ Այն աչքի էր ընկել ու համացանցում ակտիվ քննարկման թեմա էր դարձել՝ դրա ընթացքում եղած ճոխ հրավառությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ