ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-ում խոսեց բաց հանրային բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտելու համար նախատեսված տուգանքի չափի իջեցման որոշման մասին։
Նա նշեց, որ պետք է ունենալ գործիքներ, որոնք թույլ կտան արտակարգ դրության պայմաններում ընդունված որոշումները իրագործվեն, իսկ այդպիսի գործիքներից մեկը պատիժն է։
«Սակայն համատարած հարյուր հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ: Եվ բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է տասը հազար դրամ: Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունը ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը», – ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահը հավելեց, որ դա սթափեցնող ազդեցություն կունենա։

