Վերջերս մեծ աղմում հանած՝ Ուկրաինայի կողմից թուրքական Բայրաքթարով Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերին հարվածելու վերաբերյալ թեմային է անդրադարձել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն ասել է, որ այդ անօդաչուները պաշտպանական զենքեր են ու Թուրքիան պատասխանատվություն չի կրում՝ ուրիշների կողմից դրանց օգտագործման համար։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, երբ որևէ երկիր մեկ այլ երկրից պաշտպանական զենք է գնում, այն դադարում է լինել թուրքական, ռուսական կամ էլ ուկրաինական։ Նա նշել է, որ այդ զենքը գնված է Թուրքիայից, բայց այժմ պատկանում է Ուկարինային։