ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրել է․
«Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրադարձությունների ծավալման ֆոնին Թուրքիան ադրբեջանական ռազմական ագրեսիան ողջունող և նույնիսկ խրախուսող հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ պետությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։
Թուրքիայի այս գործելաոճը չպետք է անարձագանք մնա միջազգային հանրության կողմից, քանի որ հարցականի տակ է դրվում թե՛ մեր և թե՛ ավելի մեծ տարածաշրջանային կայունությունը։
Մենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով ուշադրություն ենք հրավիրում այս ռիսկի նկատմամբ և ակնկալում, որ միջազգային գործընկերների համար նույնպես տարածաշրջանային կայունության պահպանումը կլինի բացարձակ առաջնահերթություն»։
https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/704029483494607?__cft__[0]=AZWKyDijm8hPgENl9qy052chm2D0I5Og9E4TWhGkdBK4pcR8_Qka3jHWSuk__Kf0NR9wkWevi6tYhF0EVrCZPC7UDfyQidaGMntNra3qC9a-NzX1z_VECCaGN2TAoJ5fzXyUeeUzAV4znLQ8yctr86o4w0X0r07r1rIkYb86o7Q6Mw&__tn__=%2CO%2CP-R