Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները 53 անգամ խախտել են հունական օդային սահմանը:
Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է.
«Օգոստոսի 5-ին թուրքական 12 ինքնաթիռ, որից 10-ը` F-16, իսկ 2-ը CN-235 տեսակի ռազմական բեռնափոխադրող, Էգեյան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան ուղղությամբ 53 անգամ խախտել են Հունաստանի ազգային օդային սահմանը: Բացի այդ երկու դեպքերում էլ հունական և թուրքական ինքնաթիռների միջև օդային թվացյալ պատերազմ է տեղի ունեցել»:
Գրում է Ermenihaber-ը։