fbpx
Աշխարհ

Թուրքիայում 1 օրում շուրջ 8000 վարորդ չի ենթարկվել կարմիր լույսի պահանջին

Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը, որպեսզի կանխի լուսացույցերի հրահանգներին չենթարկվելու հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարները, հուլիսի 31-ին երկրում համաժամանակյա ստուգայցեր է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Օգոստոսի 2-ին ոստիկանության կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգայցերի ընթացքում ստուգում են անցել 31.357 մեքենա: Պարզվել է, որ 8008 վարորդ չի ենթարկվել կարմիր լույսի պահանջին, իսկ 382 մեքենայում բացակայել են համապատասխան փաստաթղթերը:

Առգրավվել է 19 անձի վարորդական իրավունք: 13.198 վարորդ խախտել է երթևեկության կանոնները. կազմվել են արձանագրություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ