fbpx
Աշխարհ

«Թուրքիայի իշխանությունը այլևս չի թաքցնում հայերի և քրդերի նկատմամբ ցանկացած խտրականություն»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը շարունակում է այդ երկրում ենթարկվել քրեական ու քաղաքական հետապնդումների:

Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  գործընթաց:

Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ:

Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Ermenihaber.am-ը հայտնի փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ արգենտինաբնակ Ֆեդերիկո Հայրապետյանի հետ հարցազրույց է անցկացրել, որում վերջինս իր գնահատականն է տվել Գարո Փայլանի նկատմամբ  թուրքական դատարանի իրականացրած գործընթացների և դրա քաղաքական դրդապատճառների վերաբերյալ:

Փաստաբանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կգնահատի Թուրքիայում Փայլանի դեմ սկսված հետապնդումները և ինչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները, ասել է.

«Կառավարությունը դիմել է Արդարադատության նախարարությանը, քրդամետ «HDP» կուսակցության անդամ 8 պատգամավորների՝ այդ թվում նաև Դիարբեքիրի պատգամավոր Գարո Փայլանի քաղաքական անձեռմխելիությունը վերացնելու համար: Բացի այդ, Փայլանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր որոշ ելույթներում «թուրքականությունը, թուրք ազգին և կառավարությունը վիրավորելու համար»: 2019 թ. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և կառավարությունը ցանկանում է վստահ լինել, որ «HDP»-ն կթուլանա ու կկորցնի վերահսկողությունը Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում և բոլոր քրդաբնակ շրջաններում: Միաժամանակ, ժողովրդականություն վայելող Գարո Փայլանի նկատմամբ  հավելյալ ատելություն և խտրականություն է դրսևորվում:

Ֆեդերիկո Հայրապետյանը շեշտել է, որ հայ պատգավորի հանդեպ սկսված դատական գործընթացի շարժառիթը զուտ քաղաքական է: «Այս տեսակետից կարևոր է նաև իշխանության դիրքորոշումը, որ այլևս կարիք չկա թաքցնել հայերի և քրդերի դեմ ուղղված ցանկացած խտրականություն», -ասել է նա:

* նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետյալ հղումով 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ