Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ «Երեք եղբայր – 2021» զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում: