fbpx
Աշխարհ

Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է պատժամիջոցներով

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ։

«Ցեղասպանություն» տերմինը հնչեցնելուց բացի, թուրք պաշտոնյաներին և հանրության որոշ խմբերի խիստ վրդովեցրել է այն, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդնուպոլիս։

Հայտնի է՝ ապրիլի 26-ին գումարվելիք կառավարության նիստում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կքննարկվի ԱՄՆ դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Թուրքական իշխանությունները նշել են, որ հակված են կոշտ և «համարժեք» պատասխան տալու Բայդենի հայտարարությանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ