fbpx
Աշխարհ

Թուրքիայում 6 մարդ է ձերբակալվել անտառները հրդեհելու կասկածանքով

Օգոստոսի 6-ին «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները վեց մարդու են ձերբակալել երկրի հարավում անտառային տարածքները հրդեհելու կասկածանքով:

Ըստ աղբյուրի՝  ձերբակալված անձանց մոտ այրվող խառնուրդով շշեր են հայտնաբերվել: Նրանք փորձել էին թաքնվել Մուղլա նահանգի Միլաս քաղաքում հրդեհի պատճառ դառնալուց հետո: Նրանցից երեքին կալանքի տակ են առել, մեկն ազատ է արձակվել՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ:

Եվս երեք մարդ է ձերբակալվել Բոդրում քաղաքում: Վերջիններս անտառի կողքով անցնելիս մեքենայից ծխախոտի չմարված մնացորդներ են նետել չոր խոտին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ