Առողջապահություն
19:00 15/09/2021

Իրականացվում է մոնիթորինգ, խնդրի դեպքում միջոցներ կձեռնարկեն հենց տվյալ դպրոցում․ Ավանեսյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Անահիտ Ավանեսյան պատասխանել է այն հարցին, թե արդյոք չե՞ն պատրաստվում անցնել փոքր սահմանափակման՝ օրումեջ դպրոց հաճախելու ռեժիմին:

ԱՆ նախարարը նշել է կրթական պրոցեսները չեն կարող տարիներով հետաձգվել և խաթարվել, ընդունվեց որոշում, որ դպրոցները կվերաբացվեն, կաշխատեն՝ հակահամաճարակային պայմանները պահպանելով: Դրանք են՝ դիմակներ, ձեռքերի ախտահանում, դասասենյակների օդափոխություն և այլն։

Նախարարի խոսքով՝ իրականացվում է մոնիթորինգ, եթե զգան՝ որևէ դպրոցում կորոնավիրուսի տոկոսը մտահոգիչ է, ապա միջոցներ կձեռնարկեն հենց տվյալ դպրոցում՝ չխաթարելով ամբողջ հանրապետության կրթական գործընթացը:

Ավանեսյանը նշել է, որ երեխաների շրջանում մտահոգիչ ցուցանիշ չունենք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ