Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Ըստ աղբյուրի՝ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից տրամադրված զեկույցների հիման վրա:
Նշվում է, որ խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին: