Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը

Ամենադիտվածներ

Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը կդառնա քննության նյութ

Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է գնել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը՝ չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը։

«Մենք կասկածներ չունենք Ռուսաստանից C-400 երկրորդ փաթեթը գնելու հարցում», – ասել է Էրդողանը:

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ ասել էր, որ շուտով Թուրքիայի հետ պայմանագիր կստորագրվի С-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ