fbpx
Աշխարհ

Թուրքիան առաջարկում է Ուկրաինայում ստեղծել բժշկական միջանցք հիվանդների և վիրավորների տարհանման համար

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հանդես է եկել Ուկրաինայում «հուսալի բժշկական միջանցք» ստեղծելու նախաձեռնությամբ՝ դիմակայության գոտուց վիրավորներին ու հիվանդներին տարհանելու համար։ Այս մասին նա հայտարարել է Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովում, երեքշաբթի հաղորդել է NTV-ն։

«Հակամարտության գոտուց հիվանդներին և վիրավորներին տարհանելու համար անհրաժեշտ է ստեղծել հուսալի բժշկական միջանցք: Ես կխնդրեի միջազգային հանրությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավորությամբ, աջակցել այս առաջարկին: Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ տարհանման և բուժօգնության հարցերում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքերով, Թուրքիան մարդասիրական օգնության շրջանակներում դեղորայք ու դեղամիջոցներ է ուղարկում Ուկրաինա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ