fbpx
Աշխարհ

Թուրքիան չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին. Էրդողան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունել և չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան նշել է, որ Թուրքիայի նախագահը երկակի խաղ է խաղում:

«Էրդողանի հայտարարության մեջ մենք առաջին անգամ չէ, որ տեսնում ենք թուրքական պետության երկակի ստանդարտների քաղաքականությունը: Համոզված եմ, որ դե ֆակտո Էրդողանը հասկանում է, որ Ղրիմը Ռուսաստանն է: Մնում է միայն դա բարձրաձայն ընդունել, որպեսզի առաջ շարժվենք ռուս-թուրքական հարաբերություններում», – ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ