Թուրքիան ԵՄ-ից պահանջած գումարը չի կարող ստանալ շանտաժի միջոցով․ հույն նախարար

Հրապարակող՝

Օպերատիվ իրավիճակը Հայաստանում` ապրիլի 9-ից 10-ը

Հունաստանի միգրացիոն քաղաքականության հարցերով նախարար Յորգոս Կումուչակոսն անդրադարձել է սիրիացի փախստականների հարցին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մյուս պաշտոնյաների սպառնալից հայտարարություններին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Agence France-Presse (AFP)-ին տված հարցազրույցում հույն նախարարը նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է աջակցություն ստանալ ԵՄ-ից, ուրեմն պետք է դադարեցնի շանտաժը:

«Թուրքիան անընդհատ ասում է «կբացենք դարպասները» և այդ փախստականներին, որոնք սպասում են դարպասների բացմանը, ավել շատ հավաքում դարպասների մոտ: Մայիսից ի վեր Հունաստանի ափեր հասած փախստականների թիվը 240%-ով աճել է»,-ասել է Կումուչակոսը: Վերջինս նաև նկատել է տվել, որ Հունաստանը ցանկացել է, որ ԵՄ-ն դրական արձագանքի Թուրքիայի կողմից ներկայացված 6մլրդ եվրո ֆինանսական աջակցության պահանջին:

«Թուրքիան շանտաժներով և սպառնալիքներով է պահանջում այդ գումարը, բայց եվրոպացիների համար անհրաժեշտ դրական մթնոլորտը չի ձևավորում, որպեսզի որոշվի հատկացնել այդ գումարը: Եվրոպան չի կարող գործել սպառնալիքներով և շանտաժներով»:

Կումուչակոսի խոսքով` Անկարան պետք է հասկանա, որ այդ ձևով չի կարող համագործակցել Եվրոպայի հետ:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել էր Թուրքիայի նախագահի` «կբացենք դարպասները» սպառնալից հայտարարությանը. «Ես նախագահ Էրդողանին հստակ ասել եմ, որ եթե ցանկանում է Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ապա չպետք է փախստականներին այդ ձևով օգտագործի»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն դատապարտել էր Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի` «խաղաղության ակունք» ռազմագործողությունը, ինչին ի պատասխան` Էրդողանը ասել էր.

«Հե’յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա:

Ամենաթարմ