fbpx
Աշխարհ

Թուրքիան հարվածել է սիրիական դիրքերի ուղղությամբ

Թուրքիան հարվածել է Սիրիայի Իդլիբ նահանգում դիտորդություն իրականացնողների ուղղությամբ կրակ բացած սիրիական դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով այդ երկրի Պաշտպանության նախարարությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նահանգում տեղակայված թուրքական ուժերի վրա կատարված հարձակման հետևանքով մեկ զինվոր սպանվել էր, երեքը վիրավորվել էին:

Անկարան այդ գործողությունները դիտավորություն է որակել:

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Արաբական Հանրապետությունում զինադադարի երաշխավորներն են: Այստեղ զինված հակամարտությունը շարունակվում է դեռևս 2011 թվականից:

Իդլիբը շարունակում է մնալ ամենախնդրահարույց նահանգը, որը չի վերահսկվում Սիրիայի կառավարական ուժերի կողմից:

Իրավիճակը բարդանում է նաև Թուրքիա-Սիրիա հարաբերությունների ֆոնին: Դամասկոսը հայտարարում է, որ Թուրքիան օկուպացրել է երկրի մի մասն ու պահանջում է ազատել զբաղեցրած տարածքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ