fbpx
Քաղաքականություն

Թուրքիան պահանջ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը: Այս մասին, գրում է Rusarminfo-ն՝ հղում ամելով Trend-ին:

«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը»,- Trend-ը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչի խոսքը:

Նշվում է, որ պաշտոնական Անկարան որպես նախապայման Հայաստանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ