Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը և շարունակում է էթնիկ զտումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է newsader.com-ը, հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին:
Առաջնորդը նշել է, որ ինքը խորապես հիասթափված է ԱՄՆ-ի նախագահի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշումից: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դեռ ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու:
«Էթնիկ զտումը շարունակվում է, և ներկայումս Թուրքիայի գործողությունների պատճառով զոհվել է 500-ից ավելի խաղաղ բնակիչ, ևս 400 հազարից ավելի քուրդ բռնագաղթել է»,-ասել է գեներալը։