fbpx
Աշխարհ

Թուրքիան սպառնացել է փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռամաբազաների հասանելիությունը ԱՄՆ-ի համար

Եթե պետք լինի թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք և Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Haberturk-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա շեշտել է, որ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք:

«Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»։

Էրդողանն ընդգծել է, որ այդ 2 բազաներին ԱՄՆ հասանելիության երկարացման վերաբերյալ վերջնական որոշումը Թուրքիայի իրավունքն է:

«Երբ նման անհրաժեշտություն ունենանք, մենք նրա համար բազաները կփակենք»,-ասել է Էրդողանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ