Թուրքիան սպառնում է գերի ահաբեկիչներին ուղարկել Եվրոպա

Թուրքիայի իշխանությունները ԵՄ-ին մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար, որոնք Սիրիայի հյուսիսում՝ բանտային ճամբարներում են: Հայտարարությունն արել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոիլուն, փոխանցում է Reuters- ը:

«Սա պարզապես անընդունելի և անպատասխանատու է»,-ասել է նախարարը՝ նկատի ունենալով իրավիճակը, որ Թուրքիան պետք է միայնակ լուծի այդ խնդիրը:

Ըստ նրա, եթե մոտ ապագայում առանձին երկրների և Բրյուսելի վերաբերմունքը խնդրի նկատմամբ չփոխվի, Անկարան կարող է սկսել գերի ահաբեկիչներին ուղարկել Եվրոպա:

Խոսքը Սիրիայի հյուսիսում գտնվող ճամբարներում պահվող «Իսլամական պետության» մասնակիցների և աջակիցների մասին է: Մինչև վերջերս նրանց կառավարում և հսկում էին Սիրիայի քրդերը: Բայց թուրքական բանակի «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկից հետո վերահսկողությունը անցավ այդ երկրի զինված ուժերին:

Ամենաթարմ