Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրեքի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևի միջև։
Հանդիպումը կայացել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 11-րդ նիստի շրջանակներում, որն ընթացել է Անկարայում։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմաուսումնական և ռազմաբժշկական ոլորտներին առնչվող հարցեր։
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնել ռազմաբժշկական համագործակցությունը երկու երկրների միջև։
Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 12-րդ նիստը կայանալու է Բաքվում՝ 2019թ.-ին։